«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ փոխքաղաքապետի թեկնածու Սերգեյ Ներսիսյանը հանդիպում է ունեցել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Եվ չնայած Ներսիսյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի թեկնածուն է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել և իմքայլական ավագանիներից շատերը պարզ ցույց են տվել և հասկացրել են, որ այնքան էլ կողմ չեն նրա առաջադրմանը:

Նշենք, որ Սերգեյ Ներսիսյանը 29 տարեկան է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է, մասնագիտությամբ ֆինանսիստ և փոխարինելու է Հայկ Սարգսյանին, որը ևս ֆինանսական բլոկն էր համակարգում: Եվ չնայած փոխքաղաքապետի ընտրությանը դեռ ժամանակ կա և այն տեղի կունենա սեպտեմբերի 8-ի ավագանու նիստում, սակայն Երևանի ավագանու իշխող խմբակցության ներսում անհամաձայնություն է առկա այս թեկնածուի շուրջ, որին ընտրել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Եվ խմբակցության հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ փոխքաղաքապետի թեկնածուին հասկացրել են, որ հնարավոր է՝ ընտրության օրն անակնկալներ լինեն»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: