«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց 32 հոգուց կազմված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը: Չնայած անցել է բավական ժամանակ, սակայն խորհուրդը չի կատարել իր հիմնական առաքելություններից մեկը՝ չի ընտրել ԵՊՀ ռեկտոր:

Խնդիրն այն է, որ հոգաբարձուների խորհուրդը դիմել է համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և արդարադատության նախարարություն՝ խնդրելով հստակություն մտցնել այն հարցում, թե ի վերջո նոր խորհուրդը պետք է հիմք ընդունի ռեկտորի թեկնածուների նախկի՞ն առաջադրումները, թե՞ պետք է հայտարարի թեկնածուների նոր առաջադրում:

Հոգաբարձուների խորհրդի անդամների մի մասը կողմ է հին առաջադրումը հիմք ընդունելուն, իսկ մյուսները պնդում են, որ նոր ՀԽ-ն պետք է նոր մրցույթ հայտարարի: Իսկ մինչ պատասխանը կստացվի, ՀԽ անդամները միմյանց մեղադրում են ոչ լեգիտիմ լինելու մեջ, այդ թվում՝ ՀԽ նախագահ Գևորգ Մուրադյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: