Քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևան քաղաքի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած պայթյունի և փլուզման հետևանքով։ Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: