Ադրբեջանում գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի ընտանիքն «Ազատության» փոխանցմամբ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ: Ավելի վաղ ստրասբուրգյան դատարանը բավարարել էր Հայաստանից ուղարկված հրատապ միջոց կիրառելու դիմումը՝ Ադրբեջանից պահանջելով նաև տեղեկություն տրամադրել նրա առողջական վիճակի, պահման պայմանների, հարազատների հետ շփվելու հնարավորության վերաբերյալ: Փաստաբանները պնդում են՝ երկու անչափահասների հոր հետ ընտանիքը մոտ երկու ամիս է՝ չի կարողանում չմիջնորդավորված կապ հաստատել: