Երեկ՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում, Գառնի-Գողթ ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 23-ամյա Արմեն Գ.-ի վարած ԶԻԼ մակնիշի և 44-ամյա Արտավազդ Ն.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 06-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Արթուր Հ.-ն, մարմնական վնաասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: