Օգոստոսի 31-ին, ժամը 3.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի Մելյանների թաղամասում մարդ են սպանել։
Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում՝ առանձնատան բակում, հայտնաբերել է 39-ամյա Ավետիք Աբգարյանի դին՝ տարբեր վնասվածքներով։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Նշանակվել են փորձաքննություններ։


Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։