ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. «Օգոստոսի 30-ին` ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:

Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն»:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ձերբակալվածները Էդգար և Գոռ Մալաքյաններն են։ Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է։