«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական ակտիվությանը զուգահեռ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում նաեւ հարսանիքի են պատրաստվում։ Ինչպես հայտնի է, Ծառուկյանի ավագ որդին՝ Նվերը, նշանվել է անցած ամառ։

Արտակարգ դրության ռեժիմը հանելուն պես կնշանակեն հարսանիքի օրը։ Մի քանի շաբաթ է՝ արդեն ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրն է կարգի բերվում, «Փարավոնում» բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, սրահի դիզայնն է փոխվում, ամեն ինչ անելու են, որ «թագավորական» հարսանիք ստացվի։ Հարսնացուն՝ Արփին, հայտնի ընտանիքից չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում