Կառավարությունն իր այսօրվա՝ սեկտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին ևմրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով` ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 232 մլն դրամ գումար:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով. «Ներկայումս Հայաստանում օլիմպիական խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (գործող մարզիկներին), ինչպես նաև 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին ամսականխրախուսմանվճար չի տրամադրվում:


Այս որոշման ընդունմամբ հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել գործող մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը, որը միաժամանակ նշանակում է կարևորել սպորտի դերն ու նշանակությունը, աջակցել մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին»:

Ներկայումս 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի առաջադեմ մարզիկներ:

Մարզիկների հետ աշխատում են օլիմպիական մարզաձևերի մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի մեկ գլխավոր և երկու մարզիչները և բժիշկները և/կամ մերսողները: Մասնավորապես Արթուր Ալեքսանյանի հետ, որպես թիմի մարզիչ աշխատում է նաև Գ. Ալեքսանյանը:

Նախնական հաշվարկների համաձայն յուրաքանչյուր ամիս անհրաժեշտ գումարի հաշվարկը ներկայացվում է ստորև բերված աղյուսակում:

Մարզաձևի անվանումը

Մարզիկների

Մարզիչների

Բժիշկներիև/կամ մերսողների

Գումար /միջին/

թիվ

Ընդամենը/հազարդրամ/

Գումար /միջին/

թիվ

Ընդամենը/հազարդրամ/

Գումար /միջին/

թիվ

Ընդամենը/հազարդրամ/

հունահռոմեական և ազատ ոճ

1,000.0

10.0

10,000.0

500.0

5.0

2,500.0

250.0

1.0

250.0

բռնցքամարտ

600.0

5.0

3,000.0

500.0

2.0

1,000.0

250.0

1.0

250.0

ծանրամարտ (տղամարդիկ և կանայք)

1,000.0

10.0

10,000.0

500.0

4.0

2,000.0

250.0

1.0

250.0

սպորտային մարմնամարզություն

600.0

3.0

1,800.0

500.0

2.0

1,000.0

250.0

1.0

250.0

ձյուդո

600.0

1.0

600.0

500.0

2.0

1,000.0

250.0

1.0

250.0

Այլմարզաձև

600.0

10.0

6,000.0

500.0

10.0

5,000.0

250.0

5.0

1,250.0

Ընդամենը

 

39.0

31,400.0

 

25.0

12,500.0

 

10.0

2,500.0

Ընդամենըամսական

 

 

 

 

 

 

 

 

46,400.00

Ընդամենը 5 ամիս (օգոստոս-դեկտեմբեր)

 

Անհրաժեշտ է նշել, որ հաշվարկները նախնական են և մոտավոր, իսկ ավելի մանրամասն հաշվարկը և նպաստի տրամադրման կարգը կհաստատվի սույն որոշման հանձնարարականի համաձայն:

Միաժամանակ հայտնում եմ, որ ծրագիրը նախատեսվում է կիրառել մեկ տարվա կտրվածքով, սկսած սույն թվականի օգոստոսի 1-ից, և շարունակել, մինչև օլիմպիական խաղերի ավարտը: Ընդ որում 2021 թվականի բյուջետային հայտում կնախատեսվի գումար միջցառումն ավարտին հասցնելու համար՝ նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակում:

Վերը նշված անհրաժեշտ գումարը՝ 232,000․0 հազար դրամը Նախարարությունն առաջարկում է տրամադրել՝ ՀՀ պահուստային ֆոնդի միջոցով: