Երեւանի Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզումից տուժած այն քաղաքաղիներն, ովքեր համաձայնել էին մնալ հյուրանոցում, նրանց 200 հազ դրամի չափով գումար է տրամադրվել: Այս մասին այսօր`սեպտեմբերի 3-ին  հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Նա ասաց, որ տրամադրված դրամական օգնությունը ժամանակավոր կացարան վարձելու համար է:


«Տրամադրված գումարը տուժած քացաքացիներին տրվում է այն պատճառով, որ նրանք կարողանան մեկ ամսով բնակարան վարձել, մինչեւ մեկ ամսվա ընթացքում նրանց բնակարանի հարցը լուծելը, իսկ այդ հարցի քննարկումը դեռեւս չի ավարտվել»,-ասաց Կարե Հակոբյանը՝ հավելելով, որ տուժած քաղաքացիներին ապահովվել են նաեւ պարենամթերքով:

Հարցին` արդյոք վնասի չափերի ինչ-որ տվյալներ կան եւ ով է պատասխանատու այս ամենի համար վարչական շրջանի ղեկավարն արձագանքեց. «Եթե տունը պայթել է, պետք է պարզել` ում մեղավորությամբ է այն եղել եւ ով է փոխհատուցելու վնասը, եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մեղքով է, ապա նա պետք է փոխհատուցի, եթե պայթյունը տեղի է ունեցել տվյալ բնակարանի բնակչի մեղքով, ում բնակարանում, որ եղել է պայթյունը, ապա բնակիչը պետք է փոխհատուցի, այստեղ պետությունը պարզապես բարի կամքի դրսեւորում է հանդես բերում տուժածներին բնակարաններով օգնելով»:

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ում, օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է:

Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել էին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որոնցից 41-ամյա Էդգար Մ-ն օգոստոսի 29-ին հիվանդանոցում մահացել է: Դուրս է բերվել նաեւ նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված` Արթուր Գեորգիի Ղազարյանի դին:

Ընդհանուր առմամբ փլուզվել է 12 բնակարան, տուժել են 29 քացաքացիներ, որոնց թվում են 5 երեխաներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով: