Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ խորհրդարանը համալրվել է նոր պատգամավորով

Նա մասնավորապես, ասաց. «Հիշում եք, որ Մանե Թանդիլյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը: Նախ շնորհակալություն հայտնենք նրան համագործակցության համար եւ լավագույն մաղթանքները հղենք նրան:


ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Մանե Թանդիլյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 5 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրամադրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին»:

Այնուհետեւ նոր պատգամավոր Ստեփան Ստեփանյանը համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի կարգավորումների երդվեց ԱԺ ամբիոնից: