Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Գևորգյանը։

«Քրեական գործի այս փուլում, որպես անհետաձգելի դատավարական գործողություն, կալանավորման միջնորդության քննարկումը անհետաձգելի ու անհապաղ է։ Այս դեպքում գործ ունենք ֆորսմաժորային իրավիճակի հետ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի ընթացք է լինելու, որովհետև առանց իմ պաշտպանյալի չի կարող կալանքի միջնորդություն քննվել։ Անժամանակ հետաձգելու իրավական հիմնավորում նույնպես չկա, որովհետև սա անհապաղ քննվող դատավարական գործողություններից է»,- ասաց պաշտպան Գևորգյանը։

Գոռ Գևորգյանն ասաց, որ Աշոտ Հովսեփյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. արդեն մեկուսացված է։

Գևորգյանը նշեց, որ ինքը նույնպես պատրաստվում է մեկուսանալ։