Հարսնացուն ու դիմահարդարը մահացել են հարսանեկան ֆոտոսեսիայի ժամանակ, լուսանկարիչն անհետ կորել է Չինաստանի Չժենցյան նահանգի Վենչժոու քաղաքում հարսանցուն մահացել է հարսանեկան ֆոտոսեսիայի ժամանակ: Ականատեսների կողմից նկարահանված կադրերը հրապարակել է Newsflare կայքը, գրում է Lenta-ն: Հարսանեկան նկարահանումներն իրականացվելիս են եղել ծովի ափին: Սակայն ալիքը ծածկել է լուսանկարչին, հարսին և դիմահարդարին ու քշել բաց ծով:

Ավելի ուշ փրկարարները հայտնաբերել են հարսնացուի և դիմահարդարի մարմինները, իսկ լուսանկարիչը դեռ անհետ կորած է համարվում: