Արգենտինայում համալսարանի պրոֆեսորը, որն իր մոտ կասկածում էր կորոնավիրուս, մահացել է հենց հեռավար դասախոսության ժամանակ ուսանողների աչքի առաջ, գրում է Daily Mail-ը։

46-ամյա Պաոլա դե Սիմոնեն կարդում էր դասախոսություններ քաղաքականության եւ միջազգային կապերի թեմայով։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի։

Դրա նախորդ օրը դասախոսության ժամանակ դե Սիմոնեն եւս սկսել է խեղդվել, գրում են տեղական ԶԼՄ-ները։

Ուսանողները խնդրել են նրան ասել իր հասցեն, որպեսզի ուղարկեն «շտապ օգնություն», սակայն դասախոսը չի կարողացել պատասխանել նրանց եւ մահացել է հենց նրանց աչքի առաջ։

Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ օգոստոսի վերջում կինը գրել էր սոցցանցերում, որ զգում է կորոնավիրուսի նախանշաններ առնվազն չորս շաբաթ շարունակ։ Նա հավելել էր, որ այդպիսի զգացողություններ է ունեցել իր ամուսինը, որը բժիշկ է։