Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը բացասական է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը:

«Քանի որ թեստերից մեկի պատասխանը դրական է եղել, մյուսը` բացասական, նա ևս մեկ անգամ կթեստավորվի, որպեսզի վերջնական պարզ լինի»,- ասել է փաստաբանը:

Նշենք, որ այս պահին Աշոտ Հովսեփյանը թոքաբորբ ունի, ծանր դրսևորված շաքարային դիաբետ, օրը մի քանի անգամ ինսուլին են ներարկում:

Այս գործի շրջանակում 2 անձ կալանավորված է:

Նշենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին՝ ընդհանուր 46 դեպք, որից 17-ը մահվան ելքով։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: