Վրաստանի հայերը սոցցանցերում օգնության կոչ են տարածում մոտ մեկ շաբաթ առաջ ավտովթարի ենթարկված Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի կյանքը փրկելու համար։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Քահանան կոմայի մեջ է, վթարի հետևանքով ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ և առաջին կարգի բացասական արյան կարիք ունի։ Վիրահայերը արյան դոնոր դառնալու կոչ են անում բոլոր նրանց, ովքեր չեն տարել հեպատիտ ու բավարար առողջ են:

Մանրամասների համար զանգահարել՝ 555 488 545։