Իսկ ո՞ւր են գնալու մինչեւ վերջ, թող մինչեւ վերջ գնան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավարների հայտարարություններին, թե պատրաստվում են մեծ հանրահավաք կազմակերպել, որ պատրաստ են գնալ մինչեւ վերջ եւ իրենց ոչ ոք չի կարող վախեցնել:

«Ես կարող եմ ասել, որ միայն ուրախ կլինեմ, որ իրենք մինչեւ վերջ գնան, մենք էլ կտեսնենք, թե քաղաքական դաշտում ինչ կատարվեց: Վստահ եմ՝ նաեւ քաղաքական դաշտի բյուրեղացում տեղի կունենա : Իսկ մինչեւ վերջ չգնալու այլընտրանք այսօր որեւէ մեկը քաղաքական դաշտում չունի, որովհետեւ այսօրվա իշխանությունը սակարկումների չի գնում, չի գնալու: Ուստի այդ շահարկումը, թե «մենք մինչեւ վերջ ենք գնալու, մեզ կանգնեցնել չի լինի», իրենց ոչ մեկը չի էլ ուզում կանգնեցնել, թող մինչեւ վերջ էլ գնան»,- ասաց նա: