Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մասշտաբային հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է մտցրել 5 շրջաններում: Այդ մասին տեղեկացնում են գերատեսչության կայքում:

«Հրդեհների պատճառով այրվել է տասնյակ հազարավոր ակր տարածք, ոչնչացվել են տներ, հազարավոր մարդիկ տարհանվել են»,- ընդգծել է Նյուսոմը:

Հրդեհաշիջման ծառայության տվյալներով՝ Սան-Դիեգոյում հրդեհների դաշտը կրկնապատկվել է՝ հասնելով գրեթե 4 հազար հեկտարի:

«Հրդեհի մակերեսը կազմում է 9 850 ակր՝ շուրջ 3 986 հեկտար, մեկուսացվել է 1 տոկոսը»,- ասվում է հրշեջների թվիթերյան բլոգում: