Երեկ մետրոյում պատահաբար լսեցի երկու երիտասարդների խոսակցություն, երկուսն էլ մոտ 25 տարեկան էին: Շատ մարդ կար վագոնում, ակամա լսում էի՝ ինչ են խոսում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրանցից մեկին զանգ եկավ. -Անի՞ն էր, — հարցրեց մեկը: -Չէ, էլի նա: -Մա՞յրդ, — հարցրեց ընկերը: -Հա, զզվացրել է արդեն: Հորիցս էլ եմ հոգնել: -Հանգստացիր, ծնողներդ են, պետք չէ այդպես:

-Զզվացնում են, նրանք ինձ ՊԵՏՔ ՉԵՆ: Այդ կինը պիտի անպայման իմանա, թե ես ուր եմ գնում, երբ եմ գալու: Թող ինձ հետ գործ չունենան: Ինձ ոչ ոք պետք չէ, ինձ հիմա միայն ծառաներ են պետք, բայց դրանց համար գումար չունեմ, ստիպված ծնողներիս հետ եմ ապրում, — ծիծաղելով ասաց երիտասարդը:

-Դու հո հիմա՞ր չես, դու լավ մայր ունես,- ընկերն ինձանից շատ էր զարմացած: -Լա՞վն է, բա ինչի է այդքան գրում և զանգում, ի՞նչ է ուզում ինձանից:

-Դու տխմար ես… Այդ պահին հասա իմ կայան, դուրս եկա վագոնից, չգիտեմ, հետո ինչպես ավարտվեց խոսակցությունը: Ահա այսպիսի երիտասարդներ են լինում:

Ծնողները, բնականաբար, նույնպես տարբեր են լինում, բայց այդ տարիքում նստել նրանց վզին, գումար վերցնել և ծառա համարել, կարծում եմ, անընդունելի է…

Աղբյուր՝ http://infosarm.ru/archives/78166