«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից Ագարակի պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս. թ․սեպտեմբերի 10-ին ժամը 12։00-19։00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Կոշ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Դպրևանք, Շամիրամ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: