Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Պատճառը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ Ջուլֆալակյանին կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը։ Վերջինս զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը։

Նշենք, որ Արսեն Ջուլֆալակյանը պատգամավոր էր ընտրվել համամասնական ցուցակով։