Գիշերն ուժգին պայթյուն է որոտացել հորդանանյան Էզ-Զարկա քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Ամմանից 20 կմ հեռու, հայտնում է Al Arabiya-ն։ Կա 2 զոհ, 3 վիրավոր։

Պայթյունը տեղի է ունեցել զինամթերքի պահեստում, որից հետո հրդեհ է բռնկվել։ Զինվորականները շղթայել են շրջանը։ Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառ է հանդիսացել կարճ միացումը, հայտնել է տեղեկատվության հարցերով պետնախարար Ամժադ Ադալիան։ Նա նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել հորդանանյան բանակին պատկանող ժամկետանց զինամթերքի պահեստում։

Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։