Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 87 նոր դեպք:

Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 1917-ի: Առողջացածների թիվն աճել է 20-ով և կազմում է 1354:

5,882 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 390-ը՝ հիվանդանոցում: Մինչ օրս երկրում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է 19 մարդ:

Արտերկրից բուժման նպատակով տեղափոխվածների թիվը 41 է: