Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5504 նոր դեպք: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Շտաբի տվյալներով՝ հայտնաբերված դեպքերի օրական աճն արդեն 27 օր է՝ չի գերազանցում 0,5%-ը:

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 5734 անձ: Արձանագրվել է մահվան 102 դեպք:

Համավարակի սկսբից ի վեր Ռուսաստանում արձանագրվել է ընդհանուր առմամբ 1 051 874 դեպք: