Խնձորեսկում «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ վարչապետին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը:

«Ես Նարեկ Սարդարյանի կինն եմ, ուզում եմ հարցնել՝ ի՞նչ տեղեկություններ ունեք Նարեկից, ես ոչ մի տեղեկություն չունեմ»,- ասաց նա:

Վարչապետը պատասխանեց, որ շատ բան չի կարող ասել, քանի որ, դժբախտաբար, Նարեկը ոչ թե բարեկամի, այլ հակառակորդի մոտ է հայտնվել…»:

Դավիթ Տոնոյանը խոստացավ զրուցել կնոջ հետ. «Ճանապարհին ես կխոսեմ ձեզ հետ»,- ասաց պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք՝ 2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: