Խորհրդարանն այսօր մեկնարկել է 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը: Այն սկսվել է աննախադեպ թվով նախագծերով, օրակարգը ներառում է 57 օրինագիծ: Այսօրվա նիստի քննարկվող հիմնական հարցը ՍԴ դատավորի երեք թեկնածուների ընտրությունն է: Առաջինը ներկայացվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:

Մինչ նրան լսելը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել է, թե ինչու հանդիպումներ չեն նախաձեռնվել խմբակցությունների հետ, իսկ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է, որ չի մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը: