Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 2392 դեպք:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ, ապաքինվել 1369 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 882 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 390 մարդ: