Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսյական դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Lenta պարբերականի փոխանցմամբ՝ նրա ուղերձը հրապարակել է Tut.by պորտալն իր Telegram-ի ալիքում։

Տիխանովսկայան համարում է, որ Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն օրենքի ուժ չի ունենա, քանի որ Լուկաշենկոն երկրի օրինական նախագահ չի հանդիսանում։

Տիխանովսկայան հայտարարել է, որ իշխանության գալուց հետո ընդդիմությունը կվերանայի Սոչիի բանակցությունների արդյունքում կնքված բոլոր համաձայնագրերը։

Նշենք, որ Սոչիում արդեն սկսվել է Պուտինի և Լուկաշենկոյի դեմ առ դեմ հանդիպումը։