Պարոն Բաբաջանյան, ես զարմացած եմ ձեր ելույթից, որովհետեւ թե նախորդ անգամ, թե այս անգամ ես միշտ մտածել եմ, որ մեկը կլինի, որ ինձ կգնահատի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը՝ դիմելով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին:

«Ֆիզիոլոգիական կառուցվածքս սիրուն չի, ես արժանի չեմ ՍԴ գնալու: Հիմա դուք ի՞նչ, հասարակական ֆոն եք ստեղծո՞ւմ: Այդ ելույթն ի՞նչ կապ ուներ իմ անձի հետ: Երբ ես հեղափոխական էի, պարոն Բաբաջանյան... ես 199 թվականին, ընդ որում ձեր ավագները, որ հիմա դրսից ձեզ խորհուրդներ են տալիս, ընդ որում իրենց աջակցությամբ, խորհրդով ընդդիմադիր թեկնածում եմ եղել: Ես այդ ժամանակ մեծամասնականով 3300 ձայն եմ հավաքել: Հիմա դուք այդ խոսքերն ասում եք տպավորություն ստեղծելու համար, որ ես հակահեղափոխական եմ, դուք էլ հեղափոխական եք, : Մի ընտրեք ինձ, ձեր գործն է:

Ուղղակի ես ասացի իմ սկզբունքային դիրքորոշումը, ես երախ չեմ, հասունմարդ եմ: Այս ստեղծված իրավիճակում ՍԴ ապագա կառուցվածքում հենց իմ նման անձը պետք է լինի, որ կարող է հավասարակշռել երկու թեւերը: Եթե ես չունենայի այդ համոզմունքը, այդ գիտելիքն ու հմտությունը, որ կարող եմ դա անել, ես այստեղ չէի լինի:

Հիմա մեկը մարզում նստած նայում է ու մտածում՝ էս հակահեղափոխականին բերել էին, ուզում էին ընտրել, Արման Բաբաջանյանն էլ կանխեց, հա՞»,-ասաց նա,. Որին հետեւեց դահլիճի ծիծաղը:

«Մարդն անկախ է իր կենսագրությամբ: Ճիշտը իմ թեկնածությունն է, այլ ոչ թե ինձնից հետո եկողը: Կառաջադրեն, կտեսնեք, ճանաչում եմ, գիտեմ մի քանիսի անունները կուլիսներից»,-ասաց նա: