Ամիսներ շարունակ հետեւողական սուտ եւ կեղծ տեղեկատվություն տարածողները, բարեկրթության մասին գնահատականներ տալիս, առաջին հերթին պետք է տան իրենց խմբակցության կոնկրետ պատգամավորին՝ Գեւորգ Պետրոսյանին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ դիմելով ԲՀԿ-ին:

«Նա ընդհանրապես որեւէ բարեկրթության սահման ու նորմ չի պահպանում՝ տարածելով սուտ ու կեղծ տեղեկատվություն»,-հավելեց նա:


Նշենք, որ դրանից առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ելույթը որակում են ոչ կոռեկտ ու բարեկրթության սահմաններն անցնող: