Տավուշի մարզի զբոսաշրջային մեծ ներուժ և պատմական մեծ արժեք ունեցող Տավուշ ամրոցի տարածքում իրականացվող հնագիտական աշխատանքները խոստանում են ամրոցին նոր արժեք ու նշանակություն տալ:

Այս մասին գրառում է կատարվել Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ հնագետներն աշխատում են այս տարածքում, այս տարվա մեջ ևս երկու ամիս կլինեն այստեղ:
Կարճ ժամանակում արդեն մի քանի արժեքավոր գտածոներ են հայտնաբերել, վստահ են, որ հետագայում զարմացնելու ավելի մեծ առիթներ կունենան՝ Տավուշ ամրոցը դարձնելով զբոսաշրջային նոր բացառիկ վայր»,-ասված է գրառման մեջ:

❗️Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ են իրականացվում. հնագետները վստահ են, որ բացառիկ գտածոներ են հայտնաբերվելու Տավուշի...

Posted by ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/ on 2020 թ. սեպտեմբերի 17, հինգշաբթի