«Պայքարն ընթանում է, մենք պարբերաբար իրականացնելու ենք այս պայքարը, և ես չեմ կարող ասել, թե մեկ ամիս կամ տարի հետո ինչ տեղի կունենա, բայց որ ժողովուրդը և հասարակությունը այսօր այնքան դժգոհ է ներկա իրավիճակից և ձգտում է փոփոխությունների, դա փաստ է»,- լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Վահան Բաբայանը։
«Որ ասում եք ժողովուրդ, նկատի ունեք որոշակի թվով մարդկանց, դրանք քանի՞սն են»,-հետաքրրքվեց լրագրողը։
«Իսկ դուք գիտե՞ք, թե քանիսն են, մենք էլ չգիտենք»,- պատասխանեց Բաբայանը։