«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը՝ 09:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հ/Ա Բ-3 թաղամասի Ռաֆֆու փողոցի թիվ 17, 19, 21, 23, 25, 27, 29, 29/5, 31, 33, 35, Միքայելյան փողոցի թիվ 70, 72, 74, 76, 78, 80, 82, Անդրանիկի փողոցի թիվ 73, 75, 77, 79, 81, 85, 87, 89, 93, 95, 97, 101, 103, 105, 107, 109, 111, 113, 115, 117, 119 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների գազասպառողների, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի գազասպառողների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկաձոր, Տանձաղբյուր 2.4/1 հյուրանոցային համալիր», «Վաղարշ և որդիներ», «Լեռնատուր», «ԵՊՀ ՈւԱԲ», «Հոթել Ալվա» ՍՊԸ-ների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 21.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Փարպի, Բյուրական, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ, Ուշի, Կարբի, Սաղմոսավան, Արտաշավան, Ոսկեհատ, Ագարակ, Ղազարավան, Բազմաղբյուր, Օհանավան, Աղձք, Ուջան, Կոշ, Անտառուտ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի, «Անտառտնտեսություն» թաղամասի, Նոր Հաճն քաղաքի, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Արգել, Քանաքեռավան, Զորավան, Նոր Երզնկա, Արագյուղ, Պռոշյան գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև «Պռոբիզնես», «Ջրաբեր Գազ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ռ.Մելքոնյան և ընկերներ», «Սատիմար», «Լեոն Կարլո» ՍՊԸ-ների և «Կ.Պողոսյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների, «Արմֆուդ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 20.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի գազասպառողների, ինչպես նաև «Վիլլա Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: