Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը կորուստ ունի։ Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է հայտնվել, որ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում սպանվել է Ադրվեջանի զինված ուժերի զինծառայող, կրտսեր սերժանտ Էլշան Ալի օղլու Մամմեդովը (Məmmədov Elşən Əli oğlu)։

Հ. Գ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայողի մահվան փաստը»։