Սեպտեմբերի 22-ին, ժամը 12։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարփոն Ս․, ծնված 1970 թ․) և «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Արթուր Հ․, ծնված 1968 թ․)․ բեռնատարից առկա է վառելիքի արտահոսք։

Վարորդներին և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Էլեն Թ․-ին (ծնված 1998 թ․) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն․ վերջիններս հրաժարվել են հոսպիտալացվել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։