Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի զրույցներից մեկի ժամանակ Ռուսաստանի ղեկավարը, իբր, բարձրաձայնել է Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվածի իր վարկածը:

Նրա խոսքով, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը, իբր, կարող էր ինքը «Նովիչոկ» խմբի թույն ընդունել, հաղորդում է ֆրանսիական Le Monde պարբերականը: Սակայն Մակրոնը մերժել է նման ենթադրությունը:

Այս զրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Պարբերականը նշում է նաև, որ Պուտինը Նավալնիին բնութագրել է որպես «համացանցային խառնակչի»: Ըստ նրա, քաղաքական գործչի հիմնադրած Հակակոռուպցիոն հիմնադրամը շանտաժի էր ենթարկում պաշտոնյաներին: