Չինաստանի Յանչէն քաղաքում երկու ընտանիքների երջանկությունը ներկվել է արյամբ:
Փեսայի հայրը, ալկոհոլի ազդեցության տակ, մեկընդմիշտ խզել է խնամիների և որդու հետ ունեցած հարաբերությունները:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է սկեսրայրը հարսին ուղորդում դեպի բեմ, որպեսզի շնորհավորի նորապսակներին: Աղջիկը ամաչում է գինովցած հարազատի համբույրից, բայց վատագույնը դեռ առջևում էր: Անսպասելիորեն սկեսրայրը ամուր գրկում է հարսին ու համբուրում նրա շուրթերը: Աղջիկը մի կերպ փորձում է պոկվել իր ապագա հայրիկից, բայց այդ պահին վրա են հասնում նրանց բարեկամները:

Այս տեսանյութը վիրուսային կերպով տարածվել է ողջ Չինաստանում և դրա սահմաններից դուրս: Բայց տեսանյութի հերոսները խնդրում են սոցցանցերի օգտատերերին ջնջել այն և հանգիստ թողնել իրենց ընտանիքին: Բայց գլխավոր հերոսը` փեսայի հայրը, հանրայնորեն ներողություն է խնդրել մարդկանցից և նշել, որ վեճն արդեն հարթվել է: