«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 24-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 20․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բաբայան, Կ.Ուլնեցու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի 6-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացի թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։