Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել «եղբայրական ադրբեջանցի եւ հայ ժողովուրդներին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը»:
«Այս իրավիճակում չարժե փնտրել հակառակ կողմում մեղավորներին եւ նրանց, ովքեր առաջինն են կրակել»,- ասել է Կադիրովը:

 

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը դարձել է «արյունահոսող վերք, որը որոշ ուժեր հնարավորություն չեն տալիս բուժել, եւ ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բոլոր եղբայրական ժողովուրդները տառապում են այդ ցավից»:

 

«Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում՝ ստիպելու հակամարտության կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Բայց դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասել է Չեչնիայի ղեկավարը: