Առավոտից համացանցում տարածվում է տեղեկություն՝ Հանրապետական հիվանդանոցում առաջին և չորրորդ կարգի դրական ու բացասական արյան անհրաժեշտության մասին:

Հանրապետական հիվանդանոցի դիագնոստիկայի բաժնից 168.am-ի հետ զրույցում հաստատեցին լուրն ու հորդորեցին տարածել այն: Ուստի խնդրում ենք այն քաղաքացիներին, ովքեր ունեն առաջին և չորրորդ կարգի դրական և բացասական արյան կարգ, մոտենալ Հանրապետական հիվանդանոց, դիագնոստիկայի բաժին (4-րդ հարկ):