Ադրբեջանը ռազմական դրության ընթացքում հետաձգել է բոլոր միջազգային ավիաչվերթերը. Հետաձգվել են Բաքվից Լոնդոն, Բեռլին, Դուբայ, Մոսկվա, Մինսկ և այլ քաղաքներ մոտակա թռիչքները: Դադարեցվել է նաև «Ադրբեջանական ավիաուղիների» սեպտեմբերի 30-ի Բաքու-Նախիջևան-Բաքու ավիահաղորդակցությունը։ Տեղեկությունն այսօր հաղորդել են այդ երկրի լրատվամիջոցները:

Բացի այդ՝ չեղարկվել են «Fly Dubai» ավիաընկերության սեպտեմբերի 29-ի, հոկտեմբերի 1-ի և 3-ի Դուբայ-Բաքու-Դուբայ չվերթերը, «Աերոֆլոտ»-ի՝ հոկտեմբերի 1-ի և 4-ի՝ Մոսկվա-Բաքու-Մոսկվա չվերթերը, «Բելավիա» ավիաընկերության՝ հոկտեմբերի 2-ին և 4-ին նախատեսված Մինսկ-Բաքու-Մինսկ չվերթերը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում Ադրբեջանը հարձակման է անցել արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: