Իրանի տարածքով ռազմական բեռների տեղափոխումը Հայաստան խիստ դժգոհություն է առաջացրել տեղի ադրբեջանցիների շրջանում։ Իրանաբնակ ադրբեջանցիները նկարահանել և սոցցանցերում տեղադրել են, թե ինչպես են Հայաստան ուղևորվող ռազմական բեռներով բեռնատարները, գրում է haqqin.az-ը։

Նշվում է, որ «մի խումբ ադրբեջանցիներ ուղևորվել են իրանա-հայկական սահմանի հսկիչ-անցագրային կետ և փակել բեռնատարների ճանապարհը, այրել են որոշ բեռնատարներ»։

Ադրբեջանական աղբյուրը գրում է, որ «սոցցանցերում տարածված կադրերը ստվեր են գցում երկու երկրների բարեկամական հարաբերությունների վրա»։

Աղբյուր՝ https://168.am/2020/09/30/1376246.html