Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնապես հայտարարել է, որ իրենք կշարունակեն աջակցել Ադրբեջանին՝ անկախ միջազգային հանրության կոչերից:


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանի պահանջին՝ ռազմական աջակցություն ցույց չտալ Ադրբեջանին, իրենք պատասխանել են հակառակ պահանջով՝ հայերը պետք է զորքերը հանեն Արցախից: Ըստ Չավուշօղլուի՝ ռուսական կողմը հրաժարվել է այդ հարցով դիմել Հայաստանին, ինչից հետո Թուրքիան պատասխանել է, որ կշարունակի ռազմական օժանդակություն ցույց տալ Ադրբեջանին:
Պատերազմը շարունակվում է»: