Հակառակորդի կորուստները երեկվա դրությամբ կազմել են՝ 130 անվերադարձ կորուստ (սպանված), 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 հատ «ՏՈՍ» ծանր հրանետ, 11 տարբեր տիպի ԱԹՍ-ներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց պաշտպանության նախարարի մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:

«Մենք պետք է հաշվի առնենք իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները՝ եւ մարելում, եւ ավելի լարվելուն: Պատրաստ ենք ցանկացած զարգացման:

Հակառակորդի անհաջողության գնահատականներից մեկը, թերեւս, մարտերից հետո խաղաղ բնակավայրերին հասցվող հարվածներն են: Երբ նա մարտադաշտում ունենում է անհաջողություն, իսկ Մարտակերտի մասին լուրը ապատեղեկատվություն է, հակառակորդին մեկ սմ անգամ առաջ գնալ նրանց չի հաջողվել, անզոր չարությունից սկսում են ռմբահարել ռազմական նշանակություն չունեցող թիրախները: Այդ թվում երեկ ռմբակոծվել է Մարտակերտը, եւ կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում»,-ասաց նա: