Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է. «Իսպանացի պատգամավորներն այսօր Կոնգրեսի դիմաց «Կեցցեʹ անկախ Արցախը», «Ոչ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառներով իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին:

Ակցիային մասնակցում էին պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից, կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև` Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցությունից և մի քանի այլ կուսակցություններից»: