ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը: Այս մասին գրված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքում:

Աղբյուրի համաձայն՝ Արցախը ճանաչելու մասին բանաձևն, ձայների ճնշող մեծամասնությամբ, ընդունել է Միչիգան նահանգի Սենատը: Բանաձևի նախագիծը ներկայացրել է Միչիգանի նահանգային սենատոր Դեյվիդ Քնիզեկը։ Այս քայլով Միչիգանը դարձավ ԱՄՆ 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի անկախությունը:

Թիվ 99 բանաձևը, որն ընդունվել է սեպտեմբերի 28-ին, կոչ է անում Միացյան Նահանգների նախագահին և կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այն նաև ԱՄՆ ինշանություններին կոչ է անում տնտեսական և մշակութային կապեր հաստատել Հանրապետության հետ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը:

Բանաձևում նշվում է նաև, որ Արցախը գտնվում է Հարավային Կովկասում և պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք, որի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր են։