«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ հայերն այս օրերին զբաղված են մարդասիրական օգնություն Հայաստան ուղարկելով։ Մինչ այս պահը մի քանի չարտերային չվերթներով Հայաստան են եկել կամավորներ, ովքեր պաշտպանության նախարարության հետ համակարգված՝ կմեկնեն Արցախ՝ պաշտպանելու հայրենի հողը։

Մոսկվայի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը «Ժամանակ»-ին փոխանցեց, որ այս օրերին զբաղված են դեպի Հայաստան օգնություն ուղարկելով՝ բժշկական սարքավորումներ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ։ Մոսկվայից Հարություն Մկրտչյանն էլ մեզ տեղեկացրեց՝ բացի մեր առաջնագծի համար անհրաժեշտ պարագաներ հավաքելուց ու Արցախ ուղարկելուց, նաև ուշի ուշով հետևում են պաշտոնական Մոսկվայի հայտարարություններին ու քայլերին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: