ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00-ն: «Խնդրում ենք մոտենալ անձնագրով»,-նշված է հայտարարության մեջ:

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90
զարկերակը լինի 60-90 հարված րոպեում։