Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր մեկնելու է Ադրբեջան. այս մասին հայտնում է երկրի ԱԳՆ-ն: Նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ թուրք նախարարը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ կքննարկի Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և միջազգային այլ հարցեր: