Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ Շուշիին ուղղված հրթիռակոծության հետևանքով քաղաքի արվեստի կենտրոնի շենքի փլուզմանը։
«Ադրբեջանի ահաբեկչական բանակը բարբարոսաբար ոչնչացրել է Շուշիի արվեստի կենտրոնը։ Լուսանկարներն ինքնին խոսուն են։ Այնտեղ եմ եղել 2 տարի առաջ։ #StopAserbaijanAgression»,-տեղի ունեցածը գերմաներենով միջազգային հանրությանն է հասցրել նա։